Թուրքմենստանը մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա, այդ թվում՝ դեղամիջոցներ եւ «տեքստիլ արտադրանք»։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ԱԳՆ-ն։
«Ելնելով թուրքմեն ժողովրդի հումանիզմի ավանդույթներից՝ Թուրքմենստանն այս տարվա ապրիլին մարդասիրական օգնություն կուղարկի ուկրաինացի ժողովրդին։ Մարդասիրական բեռի կազմը ներառում է Թուրքմենստանի բժշկական արդյունաբերության դեղամիջոցներ եւ այլ ապրանքներ, ինչպես նաեւ տեքստիլ արտադրանք»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։



