![Թուրքմենստանն առաջարկում է Աֆղանստանով գազատա...](/imgs/posts/medium/2024/07/c936f1f.webp)
Թուրքմենստանի Խալք Մասլախաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների ղեկավարներին առաջարկել է դիտարկել Աֆղանստանով գազատարի կառուցման հնարավորությունը:
Այս մասին հայտնում է Kazinform-ը:
Ըստ նրա՝ Աֆղանստանով գազատարի կառուցումը կնպաստի երկրի տնտեսական ու սոցիալական վերականգնմանը։
«Մենք առաջարկում ենք Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ երկրներին դիտարկել Աֆղանստանի տարածքում էներգետիկ և հաղորդակցության նախագծերում մասնակցության պարամետրերը: Խոսքը Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան–Հնդկաստան գազատարի շինարարության, Թուրքմենստան–Աֆղանստան–Պակիստան երթուղու երկայնքով էլեկտրահաղորդման գծի և օպտիկամանրաթելային կապի իրականացման մասին է»,–ասել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ ելույթ ունենալով «ՇՀԿ պլյուս» ձևաչափով կայացած հանդիպմանը: