ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում։ Եռակողմ գագաթնաժողովի մասին տեղեկությունը նոյեմբերի 16-ին հաստատվել է ՉԺՀ ԱԳՆ կայքում։
«Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը հայտարարում է. նոյեմբերի 19-ին Շենչժենում նախագահ Սի Ծինփինը կանցկացնի Չինաստան–Ռուսաստան–ԱՄՆ գագաթնաժողով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Աշխարհի առաջնորդների առաջիկա հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հայտնել։



