Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի են ունեցել «Արևելյան Միջերկրական ծով 2025» զորավարժությունները՝ Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զինված ուժերի մասնակցությամբ։
Զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի անձնակազմի խումբը, ԱՄՆ հակաահաբեկչական անվտանգության թիմը և Պակիստանի ծովային պարեկային ինքնաթիռը։



