ԵԽԽՎ զեկույցում տեղ են գտել բոլոր այն խախտումների մեծ մասը, որոնց մասին բարձրաձայնում էին, չնայած նրան, որ իշխանություններն ամեն կերպ հերքում էին այդ խախտումների մասին, հատկապես կարևոր եմ համարում, որ կա ընտրովի քաղաքական հետապնդումներ և նշվում էր, որ իշխանությունների կողմից դրանք պետք է վերջ տրվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա նշեց, որ հստակ ֆիքսված էր նաև ԲՀԿ-ի հետ կապված խնդիրը, նաև զեկույցում անհասկանալի է որակված ԿԸՀ բացատրությունները՝ տեղեմասարերում վերաքվեարկություն չնշանակելու մասին,հստակ նշված է նաև ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահման և «սոցիալական կաշառքի» դեպքերի մասին։



