Մտքովս չէր անցել 2031 թվականին վարչապետի թեկն...

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով համացանցում տարածվող մի տեսանյութի, որում մի երիտասարդ իրեն մեղադրում է Շաքի գյուղում տեղի ունեցած հայտնի միջադեպը կանանց նկատմամբ ընտանեկան բռնության արշավի համատեքստում չդատապարտելու համար:

Աննա Հակոբյանը նշել է, թե երիտասարդի տրամաբանությամբ եթե պատմության մեջ կա տուն, ուրեմն ընտանեկան է, եթե կա կին, ուրեմն կանանց նկատմամբ բռնություն է:

Վարչապետի տիկինը մանրամասնորեն բացատրել է, որ տեղի ունեցածը ընտանեկան բռնության դեմ արշավի համատեքստում չէ, իսկ երիտասարդի բարձրաձայնած միտքը, թե Աննա Հակոբյանը բռնության ենթարկված կանանց պաշտպանելով փորձում է վերջիններիս ձայները ստանալ ու պատրաստվել 2031 թվականին վարչապետի թեկնածու առաջադրվելու համար, սխալ է, ու ինքը նման մտադրություն չունի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: