
Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում:
Ստամբուլում զանգվածային ցույցեր են, քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Իմամօղլուին և բերման ենթարկված ընդդիմադիր այլ պաշտոնյաներին:
Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է՝ կանգ չեն առնի, մինչև Իմամօղլուն ազատ չարձակվի և չդառնա Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։
Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված գործը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ նա համարվում է առաջիկա ընտրությունում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը: Միջազգային հանրությունը դատապարտել է Իմամօղլուի կալանավորումը՝ այն անվանելով հակաժողովրդավարական քայլ։