Թուրքիայում Patriot համակարգ է տեղակայվել իրա...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է իրանական ճգնաժամի ֆոնին` ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Մալաթիայում Patriot զենիթահրթիռային համալիրի տեղակայման մասին:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ մեր սահմանների և օդային տարածքի անվտանգությունն ապահովելու համար, և խորհրդակցություններ են ընթանում ՆԱՏՕ-ի ու մեր դաշնակիցների հետ։ Ազգային մակարդակով ձեռնարկված միջոցառումներից բացի, ՆԱՏՕ-ն ուժեղացրել է օդային և հրթիռային պաշտպանության միջոցառումները»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։