
Թուրքիայի Բալիքեսիր նահանգի Սընդըրգի շրջանում տեղի է ունեցել 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ. օջախը գտնվել է 8,68 կիլոմետր խորության վրա:
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տվյալների համաձայն՝ ժամը 00:30-ին տեղի է ունեցել 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգի Սընդըրգի շրջանում։
Օրերս Բալիքեսիր նահանգում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: