Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օգոստոսի 11-ի առավոտյան 3,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber-ի փոխանցմամբ, ցնցումները զգացվել են քաղաքի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ հանրային հեռուստաընկերության շենքում։ 

Երկրաշարժը գրանցվել է 4,68 կմ խորությամբ։ 

Նախօրեին երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի արևմտյան Բալըքեսիրի շրջանում։ 6,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել էր մեկ մարդ, 29-ը վիրավորվել էին։