Թուրքիայում գազային հանգույցը կարող է գործարկվել 2024 թվականին․ ակնկալում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Սա շատ հեռանկարային նախագիծ է, որը վերաբերում է Թուրքիայի տարածքում Հարավ-Արևելյան Եվրոպա մատակարարվող գազի գնանշման համար էլեկտրոնային հարթակի ձևավորմանը։ Թուրքիան տարբեր աղբյուրներից Եվրոպա գազի մատակարարման տարանցիկ ուղի է», - հավելել է Նովակը։