Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կո...

Երեքշաբթի՝ փետրվարի 21-ին, Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 42310-ի։
«Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Ադանա, Ադըյաման, Օսմանիե, Հաթայ, Քիլիս, Մալաթիա և Էլազըգ նահանգներում ընդհանուր առմամբ զոհվել է 42310 քաղաքացի։ Տարհանվել է 448 018 քաղաքացի»,- ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Թուրքիան հաստատել է վերջին երկու երկրաշարժերի հետևանքով երկրի հարավ-արևելքում վեց մարդու մահվան մասին լուրը։

Փետրվարի 20-ի երեկոյան Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել, որին հաջորդել են 90 հետցնցումներ։ Բացի դրանից, փլուզվել է Անթաքիա և Իսկենդերուն քաղաքների միջև ավտոճանապարհը։ Ցնցումները վնասներ են պատճառել նաև հարևան Սիրիային, որտեղ երկու քաղաքներում շենքեր են փլուզվել, կան վիրավորներ։