Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել»...

Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ մոլի տարածքը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։

Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում