Թուրքիայում ձերբակալվել է Էրդողանի նախկին խոր...

Թուրքիայում ձերբակալել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին խորհրդական, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին պատգամավոր Էրթան Այդընին։

Թուրքական İlke TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նա անցնում է կապիտալի շուկայում կասկածելի գործարքների գործով։

Այդընին ձերբակալել են Անկարայում և տեղափոխել Ստամբուլ։ Նա այն հինգ անձանցից մեկն է, որոնք ձերբակալվել են Ստամբուլի դատախազության հետաքննության նոր փուլի շրջանակում։

Գործով անցնող մյուս անձինք են Türkiye Sigorta և Türkiye Hayat Emeklilik ապահովագրական ընկերությունների գլխավոր տնօրենի օգնական Ֆահրի Ուղուրը, Tera Holding-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սեդա Թարըմ Քոջաբալքանը, KUYAS Yatırım ներդրումային ընկերության ղեկավար Աբդուլլահ Դալը և Հաքան Էրըլմազը, որի զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։