Պենտագոնն ակտիվորեն զորքեր է կուտակում Իրանի սահմանամերձ գոտում՝ սպասելով Դոնալդ Թրամփի «կանաչ լույսին»։ Այս մասին հայտնել է Drop Site News պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«CENTCOM-ն ամեն ինչ կարգի է բերում՝ խոշոր ռազմական գործողությունները վերսկսելու համար»,- նշել է ամերիկացի անանուն մի պաշտոնյա։
Միաժամանակ նա պնդել է, որ Թրամփն արդեն յոթ անգամ «վերջին պահին» չեղարկել է Իրանի և «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ գործողությունները։ Պորտալի զրուցակիցը նաև խոստովանել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ սկսել է «Էպիկական ցասում» գործողությունը՝ «չունենալով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»։



