Թուրքիայում բռնագրավել են Հայաստանից մաքսանեն...

Թուրքիայի Իգդիրի ժանդարմերիայի ծառայողները հայտնաբերել են Հայաստանից մաքսանենգ ճանապարհով բերված ոսկի։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Իգդիրի նահանգում ժանդարմերիայի ծառայողները ստուգել են բեռնափոխադրում իրականացնող ընկերություններից մեկի բեռնատարը, որում 1 կգ քաշով ոսկու ձուլակտոր են հայտնաբերել։

Պարզվել է, որ ձուլակտորը մաքսանենգ ճանապարհով է հայտնվել Թուրքիայում։ Այ նախատեսված է եղել ուղարկել Թուրքիայի արեւմտյան նահանգներ։