«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Էդգար Ղազարյանի վերաբերյալ աղմուկը շատ էր, որոշեցի մի պահ լռել:
Բայց իրական ինստիտուցիոնալ հիշողությունը թարմացնելու նպատակով հիշեցնեմ, որ Է. Ղազարյանի օրինակ բերված Արտաշես Թումանյանին նախագահ Քոչարյանը աշխատանքից ազատել էր, իսկ Սերժ Սարգսյանը` վերադարձրել ու դեռ մի բան էլ դեսպան նշանակել 2015 -ին, նիկոլն էլ «բարեհաջող» նրան ժառանգեց ու մինչև 2021 պահեց Սերժ Սարգսյանի նշանակած պաշտոնում, հետո ավելի մոտեցրեց իրեն:
Մի դեսպան էլ կար, Վատիկանում, նրան էլ «ինստիտուցիոնալ» պահեց պաշտոնում մինչև 2018-նոյեմբեր:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի դեսպան էլ Ալիկ Արզումանայնին էր նշանակել` բանտից հանել, ԱԺ մտցրել ու հետո մի չքնաղ երկիր դեսպան նշանակել, սա էլ ինստիտուցիոնալ պահով եմ հիշեցնում:
Արդյո՞ք Է.Ղազարյանը չգիտի այս ամենը:
Վստահ եմ, գիտի, բայց իր «ինստիտուցիոնալ» հիշողությունը ակնհայտ ընտրովի է, իսկ մենք անընդհատ կհիշեցնենք իրականությունը:
Հարգելի «Ուժեղ Հայաստան» ֆռակցիայի պատգամավորներ, դեռ հասկանալի՞ չի այդ ականը ինչու է ներդրվել ձեր շարքեր:
Այնուամենայնիվ , գրեթե վստահ եմ, որ շուտով բոլորին հասկանալի կլինի
ա. ով է նրան ներդրել,
բ. ինչու է ներդրել,
գ. ինչ է անելու նա ներդրողի նպատակներին ձեր
օրակարգը ծառայեցնելու նպատակով,
դ. ինչու են նիկոլի ուսապարկերը հերոս կերտում այդ կերպարից ու ինչ եք դուք քաղելու արդյունքում:
Կոպիտ ասած, որքան էլ որ որոշ մարդիկ հասկանում են, որ ականը ձեր գրկում է, բայց զապալը ձեր ձեռքում չէ, միևնունն է ` իրականությանը առերեսվելու են բոլորը ու հարցի լուծումը ձեր ձեռքում է:
Եվ վերջում ու անկախ ամեն ինչից, բարի խորհուրդ. Նախագահ Քոչարյանի անունը տալուց, օրինակներ բերելուց զգույշ եղեք և ուշադիր»:



