ՀՆԱ-ի տվյալները ներկայացվում են I եռամսյակի, մնացած ցուցանիշները՝ կիսամյակի կտրվածքով։
Եվրասիական միության երկրների արդյունաբերական արտադրանքի գումարային ծավալն առաջին կիսամյակում աճել է 0,7 տոկոսով: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ գործադիր մարմին) վիճակագրության վարչության կիսամյակային հաշվետվության մեջ։
Աճի բարձր տեմպեր են գրանցել Հայաստանը (բացառությամբ գյուղատնտեսության՝ անձրևոտ գարնան պատճառով նվազել է որոշ մրգերի բերքատվությունը — խմբ.) և Ղրղզստանը, սակայն այդ երկրների տնտեսությունների մասնաբաժինը ԵԱՏՄ ընդհանուր ծավալում մեծ չէ։ Դրանից բացի, այդ երկրներում արդյունաբերությունը համեմատաբար փոքր ծավալ ունի, ինչի հաշվին տոկոսային հարաբերությամբ նույնիսկ փոքր դրական փոփոխությունը կարող է զգալի թվալ (ինչը չի նվազեցնում այդ երկրներում թե՛ արդյունաբերության, թե՛ ներդրումների աճի նշանակությունը)։
Հայաստանի արդյունաբերությունը նույնպես ունի զգալի աճ, բայց հիմնականում՝ հանքարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների արտադրության հաշվին։




