Թուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մա...

Թուրքիայի Աքսարայ նահանգում ուրբաթ՝ հոկտեմբերի 18-ին, ավտոբուսի շրջվելու հետևանքով վեց մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին։

Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 25-ը, հայտնում են տեղական իշխանությունները։

Նահանգապետ Մեհմեդ Ալի Քումբուզօղլուն լրագրողներին ասել է, որ պարզ չէ, թե ինչն է եղել Աքսարայ-Անկարա մայրուղու վրա տեղի ունեցած վթարի պատճառը։

Ավտոբուսը ուղևորներ էր տեղափոխում արևմտյան Բալըքեսիր նահանգից դեպի Կապադովկիա շրջան, որը զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայր է Թուրքիայի կենտրոնում։

«Տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով հետաքննություն է սկսվել»,- հավելեց նա։