Թուրքիայում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի...

Թուրքիայի Բոլու նահանգում 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 01:03-ին Բոլուի կենտրոնում։