Եղանակը Հայաստանում․ շոգը նահանջում է

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 15-ի կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբաննբերը նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևելյան քամու պոռթկումները կուժեղանան՝ հասնելով 16-20 մ/վ-ի։ Արմավիրի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 15-18 մ/վ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի։

Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին քամին կուժեղանա մինչև 13-16 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, իսկ վաղը ցերեկը՝ +34+36։

Մարզերում օդի ջերմաստիճանը՝

Շիրակում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+27, 

Լոռիում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +24+28,

Տավուշում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +29+32,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +30+35,

Արարատում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +35+37, 

Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +35+37, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29։