Թուրքիայից լրագրողներ են ժամանելու Հայաստան....

Կառավարությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացմանը, ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

schoolsmart.ru
Реклама16+
Как репетитору на удаленке искать учеников?
Более 10 тыс. учеников • Площадки для репетиторов • Бесплатная диагностика • Продвигать услуги онлайн

«Մենք ունեցել ենք համաժողովներ, այս տարվա վերջում կամ  հաջորդ տարվա սկզբին ամբողջ տարածաշրջանից տարբեր փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հավաք կլինի Հայաստանում, թեպետ բուն թեման «Խաղաղության խաչմերուկ»-ը չի լինելու, բայց նաև դա է արծարծվելու»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ առաջիկայում Իրանից 4 օրով խումբ է ժամանելու Հայաստան, քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկ»-ը։

schoolsmart.ru
Реклама16+
Как репетитору на удаленке искать учеников?
Более 10 тыс. учеников • Площадки для репетиторов • Бесплатная диагностика • Продвигать услуги онлайн

«Նախատեսում ենք նաև Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց, որոնց կներկայացվի «Խաղաղության խաչմերուկը»»,- հավելեց նա։