
Թուրքական ավիացիան, Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, Սիրիայի և Իրաքի տարածքում գործողություն է իրականացնում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ (արգելված է Թուրքիայում), հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
«2024 թվականի հոկտեմբերի 23-ին ռազմաօդային ուժերի գործողություն է իրականացվել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների թիրախների դեմ՝ PKK-ին չեզոքացնելու միջոցով մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ ահաբեկչական հարձակումները կանխելու համար... Ընդհանուր առմամբ ոչնչացվել է ահաբեկիչների 32 թիրախ։ Գործողությունները կշարունակվեն», - ասված է գերատեսչության մեկնաբանությունում, որը մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 23-ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել TUSAŞ ավիատիեզերական ընկերության գլխավոր գրասենյակի մուտքի մոտ։ Նախ մեքենա է պայթել, հետո փոխհրաձգություն է սկսվել։ 5 մարդ զոհվել է, 22-ը՝ վիրավորվել: Ահաբեկչության երկու իրագործողները սպանվել են։
Հարձակման հետևում կանգնած է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, հաղորդում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։