Թուրքիայի ՆԳ նախարարը ծեծկռտուքի մեջ է մտել ը...

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան ծեծկռտուքի մեջ է մտել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավորների հետ։ Ծեծկռտուքը տեղի է ունեցել ներքին գործերի նախարարության բյուջեի շուրջ քննարկումների ժամանակ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Լարվածություն է առաջացել նախարարի և նրա շրջապատի դահլիճում հայտնվելով։

Պատգամավորները դահլիճ են մտել «ոչ հոգաբարձության բյուջեին» և «հոգաբարձությունը հարված է ժողովրդի կամքին» գրություններով։

Կուսակցության անդամները հայտարարել ենն. «Դուք մեզ չընդունեցիք Էսենյուրտի քաղաքապետարան, ուստի մենք ձեզ չենք ընդունի խորհրդարան»։