Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել՝ օգնելու պաղեստինցիներին, ինչպես դա արել է անցյալում Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես կարող է լինել այս միջամտությունը, հաղորդում է Reuters-ը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախկինում քննադատել էր Իսրայելի հարձակումը Գազայի հատվածում, սկսել է խոսել պատերազմի իրադարձությունների մասին՝ ելույթ ունենալով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը գովաբանող ելույթի ժամանակ։
Նա ելույթ է ունեցել Ռիզե քաղաքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում:
«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անել այս անհեթեթ բաները Պաղեստինի հետ: Ինչպես մենք մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, այնպես էլ կարող ենք անել դա նրանց հետ»,- ընդգծել է Էրդողանը։



