Թուրքիայի նախագահը հնարավոր է համարել Սիրիայի...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումը:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ  Էրդողանը հայտարարել է, որ կարող է հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հետ։

«Ասադի հետ հանդիպումը հնարավոր է, քաղաքականության մեջ վիրավորվածություն չպետք է լինի: Արդյունքում՝ առկա պայմաններին համապատասխան քայլեր  կձեռնարկենք»,-ասել է նա: