Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովում կներկայացնի ուկրաինական պատերազմը սառեցնելու իր ծրագիրը։
Թուրքիայի նախագահը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կառաջարկի առնվազն 10 տարով հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ քննարկումները, հայտնել է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Այն նաև նախատեսում է Դոնբասի արևելքում ապառազմականացված գոտու ստեղծում, այնտեղ միջազգային զորքերի տեղակայում ու Կիևին ռազմական օգնության տրամադրում։