Թուրքիայի միացումը ԲՐԻԿՍ-ին բացասական ազդեցու...

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ իր երկրի հնարավոր անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին բացասական ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ-ի վրա, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արդեն 70 տարի ՆԱՏՕ-ի անդամ ենք և դաշինքին տպավորիչ աջակցություն ենք ցուցաբերում:

ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, ԲՐԻԿՍ-ը՝ տնտեսական։ Եթե ստացվի միանալ ԲՐԻԿՍ-ին, մենք կարող ենք կարևոր արդյունքների հասնել մեր տնտեսական զարգացման տեսանկյունից։ Չեմ կարծում, որ դա բացասական ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի վրա», - ասել է Գյուլերը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է ակտիվորեն զարգացնել կապերը ԲՐԻԿՍ-ի հետ, այդ թվում՝ ասոցիացիայի լիիրավ անդամ դառնալու հեռանկարով։