Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակ...

Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել 32 մարդու:

Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։

Թուրքիայի Մալաթիայի արևելյան նահանգում փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը Յեշիլյուրթ բնակավայրի շրջանն է, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Մալաթիայում 340 հազար մարդ է բնակվում:

Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին: