
Թուրքական Hürriyet լրատվամիջոցն այցելել է Նախիջևանի Քոթամ գյուղ, որը գտնվում է Իրանի և Հայաստանի հետ սահմանին և պատրաստել ռեպորտաժ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մասին:
«Մենք եղել ենք մի տարածաշրջանում, որտեղ անցնելու է Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և ԱՄՆ-ի օրակարգում ընդգրկված «Զանգեզուրի միջանցքը»: Դեռևս որևէ շինարարական աշխատանք չի սկսվել միջանցքի անցման կետում, որտեղ խաչվում են Նախիջևան–Հայաստան–Իրան սահմանները։ Խորհրդային ժամանակների երկաթուղին դեռ կանգուն է:
Թուրքիայի արևելյան կետից դեպի Նախիջևանի արևելյան կետ հասնելու համար նախ ինքնաթիռով իջանք Իգդիր, ապա անցանք Նախիջևան։ Անհրաժեշտ չէր անձնագիր․ պարզ ձևով՝ միայն անձը հաստատող փաստաթղթով անցա մաքսային ստուգումը։ Նախիջևանի արևելյան մասում գտնվում է Օրդուբադը, իսկ նրա ծայրամասում՝ իմ նպատակակետ Կոթամ գյուղը։
Ամեն դեպքում, եթե միջանցքը բացվի, կամ այս երկաթուղին կվերանորոգվի, կամ դրան զուգահեռ կկառուցվի նոր գիծ։
Այսպիսով, միջանցքը տեսանելի կլինի Իրանի համար, երբ այն բացվի: Իսկ մի փոքր այն կող ՝ Նախիջևանի սահմանային պահպանությունն է։ Քիչ ներքև երևում են հայ սահմանապահների դիրքերը։
Թուրքիան այս միջանցքը դիտարկում է որպես Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս թյուրքական պետությունների հետ ուղղակի ցամաքային կապ, ինչի պատճառով այն մեր տեսանկյունից ռազմավարական նշանակություն ունի։ Իրանն ի սկզբանե դեմ է եղել այս նախագծին։
Հայաստանը, սակայն, Թրամփի միջամտությունից հետո հրաժարվեց դեմ լինելուց, և օգոստոսի 8-ին Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, Թրամփի կազմակերպած հանդիպման ընթացքում ստորագրեցին այս միջանցքի վերաբերյալ նախնական համաձայնագիրը։
Նախագծին էլ անվանեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»»: