Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները՝ ուղղված Սիրիայի հյուսիսում «ահաբեկչությանը վերջ դնելու», գրում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին` նկատի ունենալով տարածաշրջանում թուրքական զորքերի և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած մարտը։
«Թուրքիան բազմիցս ասել է ԱՄՆ-ին, որ ահաբեկչական կազմակերպությունը չի կարող վերացվել այլ ահաբեկչական կազմակերպության օգնությամբ»,- ասել է աղբյուրը։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը մեկնաբանել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF) ԱՄՆ-ի աջակցությունը։
SDF-ը ղեկավարում է քրդական աշխարհազորը, որին Անկարան ահաբեկչական խմբավորում է հայտարարել։