Թուրքիայի խորհրդարանը օգոստոսի 15-ին արտակարգ...

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին հրավիրում է արտակարգ նիստ։ Դրանում ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ Թուրքիայի օրենսդիր ժողովի ղեկավարի կարգադրությամբ։

«Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է Քուրթուլմուշը:

Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Աբասը օգոստոսի 14-15-ը կայցելի Անկարա։