Թուրքիայի կենտրոնում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Կայսերի նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում, 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Յահյալա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 18,98 կմ խորության վրա։