Թուրքիայի հարավում բեռնատար նավի վրա պայթյուն...

Թուրքիայի հարավում՝ թուրքական Ֆեթհիյե ծոցում, հոկտեմբերի 26-ին բեռնատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

75 մետրանոց Niue դրոշով Serenity Ac-ը խարսխված է եղել Ֆեթհիեի մոտ, երբ տեղի է ունեցել միջադեպը: Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն։

Առափնյա պահպանությունը նավ է ուղարկել փրկարարական և ոստիկանական նավակներ։ Վիրավորները տեղափոխվել են Ֆեթհիեի հիվանդանոցներ։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։