
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը խոստովանել է, որ առաջիկա օրերին Ուկրաինայի շուրջ հակամարտող կողմերը «կհամախմբվեն»։ Կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է ռուսական եւ արտասահմանյան լրատվամիջոցներին եւ առաջարկել Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց նախապայմանների, մայիսի 15-ին Ստամբուլում։ Մայիսի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիեւի իշխանություններին կոչ է արել «անհապաղ» համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Ռուսաստանի նախագահի առաջարկին։ Զելենսկին իր հերթին ասել է, որ Պուտինին կսպասի հինգշաբթի օրը Թուրքիայում։ «Կարծում եմ, որ առաջիկա օրերին կողմերը կհավաքվեն մեկ տեղում՝ փոխզիջման հասնելու համար: Հիմա, ինչպես գիտեք, ուկրաինական կողմը նախ հայտարարում է հրադադարի անհրաժեշտության մասին, հետո բանակցությունների, ռուսական կողմը հայտարարում է բանակցությունների անհրաժեշտության մասին, հետո՝ զինադադարի... Դա նորմալ գործընթաց է։ Մենք ցանկանում ենք, որ կողմերը հավաքվեն միասին եւ ապահովեն հրադադարը։ Հուսով ենք, որ այդպես կլինի, մեր աշխատանքներն ընթանում են այդ ուղղությամբ»,- Անկարայում մամուլի ասուլիսում երկուշաբթի ասել է Ֆիդանը։