Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ Ադրբեջան...

Ադրբեջանը եւ Հայաստանը ներկա փուլում, ինչպես երբեք, մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվի մամուլի ասուլիսում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։

«44-օրյա պատերազմից հետո, որը տեղի ունեցավ երեք տարի առաջ, ի հայտ է եկել տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորություն։ Մենք կարծում ենք, որ այսօր, ինչպես երբեք, խաղաղության համաձայնագրի հասնելու այդ հնարավորությունն անհամեմատ ավելի իրատեսական է դարձել, եւ դրանից այլեւս չարժե խուսափել։ Մենք ողջունում ենք դրական առաջընթացը մշտական խաղաղության կնքման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանների որոշման համաձայնագրի կնքման ուղղությամբ»,- ասել է նա։