Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրանի դեմ Իսրայե...

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված հարձակման վերաբերյալ: 

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հաղորդագրության մեջ թուրքական կողմը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը: 

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում օրենքի կիրառման և Նեթանյահուի կառավարությանը կանգնեցնելու համար հնարավորինս շուտ գործի անցնել :

Մերձավոր Արևելքում խաղաղության վերահաստատման համար պարտադիր է տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային դերակատարների կողմից խելամիտ և ողջախոհ դիրքորոշման որդեգրումը»,-նշվել է հաղորդագրությունում։