Թուրքիան վրդովված է ԱՄՆ-Կիպրոս պաշտպանական հա...

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ԱՄՆ-ի և Կիպրոսի միջև պաշտպանական երկկողմ համագործակցության ամրապնդման ճանապարհային քարտեզի ստորագրումը։

Ըստ Անկարայի՝ այդ քայլերը վնասում են Թուրքիայի կողմից օկուպացված կղզու հյուսիսային հատվածի անվտանգությանը։

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության՝ համաձայնագիրը «խաթարում է Կիպրոս կղզու նկատմամբ ԱՄՆ-ի չեզոք դիրքորոշումը և դժվարացնում արդար և կայուն համաձայնության հասնելը, Կիպրոսի հարցի կարգավորումը»։

«Այս շրջանակներում մենք կարծում ենք, որ այն քաղաքականությունները, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը, պետք է վերանայվեն: Թուրքիան, որպես հայրենիք և երաշխավոր Պետություն, ցանկացած պարագայում կշարունակի ապահովել կիպրոսցի թուրքերի անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։