Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծման մասին։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Իրանից արձակված և Իրաքի ու Սիրիայի օդային տարածքները հատելուց հետո Թուրքիայի օդային տարածք հասած բալիստիկ հրթիռը ժամանակին վնասազերծվել է Արևելյան Միջերկրականում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,-ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Հրթիռի բեկորն ընկել է Հաթայի Դորթյոլ շրջանում՝ բաց տարածքում, զոհեր կամ վիրավորներ չկան»,- ասված է հայտարարության մեջ։



