
Թուրքիան մասնակիորեն անցել Է ռուսական գազի մատակարարումների ռուբլով վճարմանը: Այդ մասին հաղորդել Է հանրապետության Էներգետիկայի նախարարությունը:
Այնտեղ նշել են, որ պահեստարանները լեփ-լեցուն են:
Սեպտեմբերի կեսերին Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիան գազի մատակարարումների 25 տոկոսը վճարելու Է ռուբլով: Իսկ հոկտեմբերի 12-ին, հանդես գալով Ռուսաստանի Էներգետիկայի շաբաթի շրջանակներում, Պուտինն առաջարկել Է տարանցումը «Հյուսիսային հոսքերից» վերաուղղորդել Սեւ ծովի տարածաշրջան եւ Թուրքիայում ստեղծել խոշորագույն գազային հաբ՝ Եվրոպա մատակարարումների համար: Էրդողանն իր կողմից հայտարարել Է, որ հանձնարարել Է արագորեն սկսել աշխատանքն այդ գաղափարի ուղղությամբ:
Հոկտեմբերին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Անկարան խնդրում Է «Գազպրոմ»-ին՝ մատակարարումների զեղչեր անել, ինչպես նաեւ ձգտում Է հասնել ուշացումներով վճարումների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: