Սիրիայի զինված ընդդիմությունը Թուրքիայի ղեկավարությանը վեց ամիս առաջ տեղեկացրել է Արաբական Հանրապետության կառավարական ուժերի դեմ հարձակում սկսելու մտադրության մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության զրուցակիցները հայտնել են, որ թուրքական կառավարությունը գիտեր Սիրիայի իշխանությունների դեմ հարձակում սկսելու զինված ընդդիմության ծրագրի մասին, քանի որ նրանք Անկարային այդ մասին տեղեկացրել են ռազմական գործողությունների մեկնարկից վեց ամիս առաջ։ Աղբյուրների համաձայն՝ զինված ընդդիմությունը չէր կարող որևէ քայլ ձեռնարկել՝ «առանց նախապես տեղյակ պահելու Թուրքիային, որը պատերազմի առաջին օրերից [նրա] գլխավոր աջակիցն էր»։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հանրապետությունը տարածքային հավակնություններ չունի Սիրիայի նկատմամբ եւ կողմ է հարեւան երկրում շուտափույթ կարգավորմանը։



