Թուրքիան մտադիր չէ իր S-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
CNN–ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ ՀՕՊ համակարգը Ուկրաինային փոխանցելու խնդրանք՝ նա ասել է. «Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր S-400 համակարգերը»: