
Հնդկաստանի հետ Պակիստանի հարաբերություններում վերջին օրերին աճող լարվածության աճի ֆոնին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ են նկատվել Պակիստանի տարածքում։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։
Պակիստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ թուրքական 6 հատ C-130 ինքնաթիռներ արդեն վայրէջք են կատարել Իսլամաբադի ռազմական բազայում։
Չհաստատված տեղեկություների համաձայն՝ Պակիստան են մատակարարվել KARAOK հակատանկային հրթիռային համակարգեր և Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված տարբեր զինամթերք (MAM-L, MAM-C, KEMANKEŞ):
Հիշեցնենք, որ վերջն օրերին Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները սրվեցին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որը խլեց 26 մարդու կյանք։ Ապրիլի 22-ին, ըստ որոշ տեղեկությունների, զինված զինյալների մի խումբ կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է պատժել ահաբեկչական հարձակման կազմակերպիչներին։