Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:
«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության կառավարություն, խզել ենք հարաբերությունները Իսրայելի հետ»,- նշել է Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Էրդողանը հավելել է, որ Անկարան այս պահին ոչ մի քայլ չի ձեռնարկում ապագայում համագործակցությունը զարգացնելու համար։