ԱՄՆ-ը կարծում Է, որ Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու իրեն ահաբեկչական հարձակումներից, սակայն չի ցանկանում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում գործողությունների իրականացում, որոնք կարող են սպառնալիքի տակ դնել քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև այնտեղ գտնվող ամերիկյան զորքերին:
Նոյեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է հասկանալ, որ Թուրքիան շարունակում Է դառնալ ահաբեկչական հարձակումների զոհ», և այդ պատճառով նա «իրավունք ունի հարձակումներից պաշտպանելու իրեն և իր քաղաքացիներին»: «Մենք միևնույն ժամանակ ցանկանում ենք տեսնել լարվածության թուլացում, և մենք չենք ցանկանում տեսնել գործողություններ, որոնք ա) կարող են հանգեցնել ավելի մեծ թվով զոհերի, հատկապես խաղաղ բնակչության շրջանում և բ) կարող են խոչընդոտել Սիրիայի մեր գործընկերների հետ ,Իսլամական պետությանե դեմ պայքարելու մեր ջանքերը, - ընդգծել Է նա:
Քիրբին շեշտել է, որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ Իրաքում և Սիրիայում, հետևաբար, հարկավոր է շարունակել ճնշում գործադրել նրանց վրա: «Մենք նաև չենք ցանկանում Սիրիայի տարածքում տեսնել գործողություններ Թուրքիայի կամ որևէ այլ մեկի կողմից, որոնք կարող են սպառնալիք ստեղծել ամերիկացիների կյանքի համար, որովհետև (Սիրիայի) տարածքում գտնվում են ամերիկյան զորքեր, որոնք օգնում են Սիրիայի դեմոկրատական ուժերինե, - հավելել Է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Թուրքիան հարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող բազմաթիվ թիրախների՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։
Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրում են ,Քրդական բանվորական կուսակցությունե կազմակերպությանը, որն, ըստ թուրքական կողմի, կապված է հյուսիսային Սիրիայի քուրդ զինյալների հետ: ,Սիրիայի դեմոկրատական ուժերըե, որին աջակցում է ԱՄՆ-ն, հերքել է իր առնչությունը հարձակմանը և հայտարարել, որ Թուրքիան դա օգտագործում է որպես պատրվակ, որպեսզի արդարացնի իր վաղուց պլանավորած անդրսահմանային հարձակումը:
Միացյալ Նահանգները իր այս դիրքորոշմամբ, ըստ էության կանաչ լույս է վառում Թուրքիայի առաջ և ակնարկում, որ դեմ չեն թուրքական ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի դեմ։