«Պապ ջան մեզ մոտ հըմեն ինչ ստացվավ»․ Սամվել Կ...

«Շնորհակալ եմ բոլորին, ով այստեղ է։ Այսօր մենք բացում ենք ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ։ Tashir Arena-ն այն վայրն է, որտեղ իշխում է անկեղծ սերը, նվիրումը և միասնությունը, որտեղ արվեստը և ոգեշնչումը միանում են Հայաստանի հանդեպ սիրո հետ, և դա դուք շուտով կտեսնեք»,- կրկեսի նոր շենքի՝ Tashir Arena-ի բացման ժամանակ ասաց բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը։

«Չնայած բոլոր դժվարություններին, պետք է հավատանք բարուն և պայքարենք չարի դեմ։ Այս շոուն դրա մասին է և ասեմ, որ բարին կհաղթի»,- ասաց նա՝ ETERNIA շոուի մեկնարկին ընդառաջ։

«Ուզում եմ շնորհակալութուն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս երազը իրականություն դարձրին և առաջին հերթին՝ Սամվել Կարապետյանին՝ հորս, ով երբեք չի հանձնվում»,- ասաց նա և խոսքը եզրափակեց բարբառով՝ «Պապ ջան մեզ մոտ հըմեն ինչ ստացվավ»։

Շենքի հանդիսավոր բացումը և ETERNIA շքեղ շոուն տեղի ունեցավ երեկ՝ հոկտեմբերի 24-ին։