Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու հարց կարող է բարձրացնել ՀՀ իշխանությունը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման ֆոնին։ Այս մասին ArmeniaSputnik-ի փոխանցմամբ՝ ասել է կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը։
Նրա խոսքով, դրա համար հիմք կարող է դառնալ «ռուսական ռազմաբազայի ֆունկցիոնալության սպառումը»։ Նա ակնհայտ է համարում, որ արդեն սկսված բուռն քաղաքական իրադարձությունների նախաշեմին իշխանությունները ձգտում են «մաքրել» բոլոր այլախոհներին:



