Ֆրանսիան առաջիկայում Ուկրաինային կփոխանցի սպառազինության նոր խմբաքանակներ, այդ թվում՝ Aster դասի հրթիռներ և Mirage կործանիչներ։ Հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Ֆրանսիայի առաջնորդը դիմել է Վլադիմիր Զելենսկուն՝ ընդգծելով, որ Փարիզը պատրաստ է ոչ միայն ուժեղացնել ռազմական օգնությունը, այլև շարունակել ուկրաինացի զինվորականների ուսուցումը:



