
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին Ջիդդայում իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի ընդհատված բանակցային գործընթացը։
Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում։
«Իրանը Եվրոպայի հետ ճանապարհ ունի ընթանալու։ Ինչ վերաբերում է միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ԱՄՆ-ի հետ, որոնք ներկայում դադարեցված են... ես հեռախոսազրույցներ եմ ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ես իմ իրանցի գործընկերոջ հետ նույնպես քննարկել եմ այս հարցը, մենք հնարավորություն ունեցանք այս օրակարգը գնահատել ԱՄՆ-ից արված մի քանի մեկնաբանությունների համատեքստում»,- ասել է Ֆիդանը։