Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ...

Թուրքիան և Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մենք շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների կնշանակենք»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Վերջինս հավելել է, որ Երևանի հետ չարտերային ավիահաղորդակցություն կբացվի: